Ծանրամարտի աշխարհի եկող տարվա առաջնությունը Լիմայում չի կայանա
СпортԾանրամարտի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կկայանա Թուրքմենստանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պերուի մայրաքաղաք Լիման հրաժարվել է հյուրընկալել հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնությունը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ 2018 աշխարհի առաջնությունը Լիմայից տեղափոխվել է Աշխաբադ:
Այն կկայանա նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը: