Երեւանյան տներից մեկի բակում արկ է հայտնաբերվել
ОбществоՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել քաղպաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: