ԱՄՆ կոնգրեսում պարզել են, որ հարկային բարեփոխումը կհարվածի ամենաաղքատներին
ЭкономикаԱՄՆ կոնգրեսի բյուջետային վարչությունը, որը ոչ մի կուսակցության չի հարում, պարզել է, որ հանրապետականների կողմից հաստատված հարկային բարեփոխումը կհարվածի բնակչության ամենաաղքատ շերտերին, փոխանցում է The Washigton Post-ը:
Հաշվարկների համաձայն՝ բարեփոխումներից օգուտ կքաղեն միայն այն ամերիկացիները, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 100 հազար դոլարը:
Միեւնույն ժամանակ, 2019-ին բոլորը, ովքեր 30 հազար դոլարից ավելի քիչ են ստանում, կսկսեն կորցնել միջոցները: Նույն իրավիճակում կհայտնվեն նաեւ նրանք, ում տարեկան եկամուտն արդեն 2027-ին 75 հազար դոլարից քիչ կլինի:
Բյուջետային վարչությունը եզրահանգում է, որ բարեփոխումից հիմնական շահույթ ստացողները միլիոնատերերը կլինեն:
Հարկային բարեփոխումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական ծրագրի կարեւոր դրույթներից մեկն է: