Կազանում ադրբեջանցի գործարար է ձերբակալվել
Международные новостиՌուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար Նամիկ Աղաևը, որը մեղադրվում է տեղի գործարարների մասնակցությամբ զինված բախմանն առնչություն ունենալու համար:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ծնունդով Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանից գործարարի հանդեպ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը՝ երկու ամիս տևողությամբ:
Հայտնի է, որ ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային բաժանմունքը փաստի առթիվ հետաքննություն է իրականացնում: