Պաշտոնից հեռանալու դիմաց Մուգաբեն ստացել է 10 միլիոն դոլար կանխիկ գումար
Международные новостиԶիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն պաշտոնից հեռանալու դիմաց ստացել է իրավաբանական հետապնդումից անձեռնմխելիություն իր կառավարման տարիներին կատարած քայլերի առնչությամբ, ինչպես նաև 10 միլիոն դոլար կանխիկ գումար:
Այս մասին հայտնել է Zimbabwe Independent թերթը:
Թերթի տվյալներով՝ նշված գումարի կեսը Մուգաբեն ստացել է տեղում: Բացի այդ, նրան մինչև իր կյանքի վերջ կտրվի ամսական աշխատավարձ իր ստացած վերջին նախագահական աշխատավարձի չափով՝ 18 հազար դոլար: Ռոբերտ Մուգաբեն կստանա նաև առողջապահական ապահովագրություն և անշարժ գույքի պաշտպանվածության երաշխիքներ: