ՌՖՊԼ. «Սպարտակն» ուժեղ գտնվեց «Զենիթից»
СпортՌուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ ընդունեց «Զենիթին» և հաղթեց 3:1 հաշվով:
Առաջին խաղակեսում «կարմիր-սպիտակների» կազմում աչքի ընկան Ալեքսանդր Սամեդովը և Լուիզ Ադրիանոն: Հյուրերի կազմում գոլ խփեց Դոմենիկո Կրիշիտոն:
Հանդիպման վերջնամասում երկրորդ դեղին քարտը ստացավ տանտերերի ֆուտբոլիստ Ֆերնանդուն:
Տանտերերն ավելացված 8-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի ընկավ Մարիո Պաշալիչը` ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը:
Այս խաղից հետո «Սպարտակը» 31 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Զենիթը» 33 միավորով 2-րդ տեղում է:
«Սպարտակ»-«Զենիթ»` 3:1
Գոլերը` Սամեդով (19), Ադրիանո (30), Պաշալիչ (90+8) - Կրիշիտու (35)