ԱՄՆ-ը ավելի քան 50 հազար մարդ է ոչնչացրել Էտ Տանֆ ռազմաբազայում. Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար
Международные новостиԱՄՆ-ը ավելի քան 50 հազար մարդ է ոչնչացրել Սիրիայի Հոմսի մարզում տեղակայված Էտ Տանֆ ռազմաբազայում: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները փակել է 55 կիլոմետրանոց տարածքն իրենց բազայի շուրջ՝ զրկելով կարիքավորներին հումանիտար օգնությունից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս տարածքում տեղակայված «Էր Ռուբկան» փախստականների ճամբարում մարդիկ չեն կարողանում սննդամթերք և որակյալ բժշկական օգնություն ստանալ, և երեխաները դպրոց չեն գնում:
«Չնայած ավելի վաղ անցկացված խորհրդատվություններին՝ մինչ ներկա պահը ամերիկյան կողմը մուտքի թույլտվություն չի տվել միջազգային կազմակերպություններին՝ «Էր Ռուբկան» ճամբարի փախստականներին հումանիտար օգնություն առաքելու համար», - ասել է Կուրալենկոն:
Նշվում է, որ նոյեմբերի 20-ին Ռուսաստանն առաջարկել է Էտ Տանֆում տեղակայված ԱՄՆ զորքերի հրամանատարությանը համատեղ ապահովել փախստականներին հումանիտար օգնություն հասցնելու անվտանգությունը: Կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ համաձայնել է օգնել, սակայն հայտնել է, որ հաստատում չի ստացել, որ սիրիական իշխանությունները պատրաստ են բաց թողնել շարասյուները:
Շաբաթ օրը Էտ Տանֆում ՈՄՆ-ի ռազմաբազայի աշխատակից Մուհանադ Տալաան հայտնել է РИА Новости-ին, որ ձգձգումը կապված է ՄԱԿ-ում հարցի ուսումնասիրության հետ: