Գատուզո. Բոնուչին կշարունակի լինել Միլանի ավագը
СпортԻտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտարարել է, որ չի պատրաստվում ավագի թևկապը խլել թիմի պաշտպան Լեոնարդո Բոնուչիից:
«Բոնուչին կշարունակի մնալ «Միլանի» ավագը: Երեկ ես նրա հետ զրույց եմ ունեցել և տեսել եմ աշխատելու ցանկություն թե' նրա, և թե' մյուս ֆուտբոլիստների մոտ:
Կարծում եմ` ֆուտբոլիստները պետք է մշտապես օգնեն միմյանց ամեն հարցում»,- Գատուզոյի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:
Հիշեցնենք, որ Գատուզոն թիմի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Վինչենցո Մոնտելային: