Ջանլուիջի Բուֆոնը ճանաչվել է Իտալիայի` տարվա լավագույն ֆուտբոլիստ
СпортԻտալիայում կայացած «Gran Gala del Calcio» մրցանակաբաշխության ժամանակ օրացույցային տարվա արդյունքներով անհատական մրցանակներ են հանձնվել մարզաշխարհի ներկայացուցիչներին:
2017 թվականի լավագույն դարպասապահ և լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ջանլուիջի Բուֆոնը, ով հանդես է գալիս «Յուվենտուսում»:
Տարվա թիմ է ճանաչվել «Յուվենտուսը», իսկ լավագույն մարզիչ` «Նապոլի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին:
Ներկայացվել է նաև տարվա խորհրդանշական հավաքականը.
Բուֆոն, Դանի Ալվես, Բոնուչի, Կուլիբալի, Ալեքս Սանդրո, Նայինգոլան, Պյանիչ, Համշիկ, Մերտենս, Իգուային, Դիբալա: