Չիկագոյի բնակչուհին խցկված է մնացել ցանկապատի արանքում եւ մահացել
ОбществоՉիկագոյի բնակչուհին հիվանդանոցում մահացել է նրան գլխով ցանկապատի արանքում խցկված հայտնաբերելուց մի քանի օր հետո: Այս մասին հայտնում է Chicago Sun-Times-ը: 64-ամյա Լինդա Բրինգմանին հայտնաբերել են North Side բանկի բաժանմունքի մոտ ցանկապատի երկաթե ձողերի արանքում սեղմված: Նշվում է, որ նա անգիտակից վիճակում էր: Կնոջը ծայրահեղ վիճակում հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա մահացել է:
Դիահերձմամբ պարզվել է, որ մահվան պատճառը գանգ-ուղեղային վնասվածքն էր եւ դիրքային ասֆիկցիան (մարմինն այնպիսի դիրքում էր, որ անհնար էր նորմալ շնչել) Միջադեպը դժբախտ պատահար է որակվել: Թե կինն ինչպես է կարողացել խցկվել ցանկապատի արանքում, դեռեւս չի պարզվել: