Ջորջո Կիելինի. Յուվենտուսի հաղթանակը գրեթե պարտավորվածություն է
СпортԹուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կիելինին նշել է, որ թիմի ֆուտբոլիստների համար հաղթանակը պրոֆեսիոնալ պարտք է համարվում:
««Յուվենտուսում» հաղթանակը գրեթե պարտավորվածություն է: Երբ հաղթում ես, զգում ես, որ կատարել ես քո պարտքը: «Յուվենտուսում» երկար տարիներ հանդես գալու համար պետք է հաստատուն մարդ լինել և քրտնաջան աշխատել:
Ֆուտբոլիստները միշտ չպարտվելու հույս ունեն, չնայած, որ պարտությունները երբեմն ճիշտ ձգտումներ են տալիս և օգնում են կենտրոնանալ մրցաշարում ամփոփիչ հաղթանակի վրա»,- Կիելինիի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն: