Արցախի նախագահը մասնակցել է Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
ОбществоԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: