Պատժի կրումից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել
ОбществоՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները նոյեմբերի 28-ին՝ ժամը 9.40-ին, Մյասնիկյան փողոցից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Ա.-ին, որը նոյեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: