Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Դերասանուհի Աննա Մանուչարյանը` բաց տեսարաններում չնկարահանվելու պատճառների, ԱՄՆ մեկնելու առաջարկը մերժելու և դստեր հետ հարաբերությունների մասին

Blognews.am-ը գրում է.

«Քարե դարդ»-ում հեռուստադիտողը դերասանուհի Աննա Մանուչարյանին այլ կերպ տեսավ՝ ավելի հումորայի և թեթև ժանրում, չնայած, ինչպես նա է նշում, դրական և բացասական կարծիքները շատ էին, անգամ մի անգամ կարծիք է լսել, որ դժվար կլինի այդ կերպարից դուրս գալ: Դերասանուհին այժմ նկարահանվում է երկու նոր նախագծում, որտեղ ներկայանալու է լրիվ այլ կերպարում: Նոր նախագծերում նկարահանվելու առաջարկ ստանալիս Աննան կարևորում է, թե դերասաններից ովքեր են նկարահանվում,  ոչ թե դերասանական խանդի պատճառով, այլ որովհետև սիրում է պրոֆեսիոնալ դերասանների հետ նկարահանվել: BlogNews.am-ը դերասանուհու հետ զրուցել է նոր առաջարկների, բաց տեսարանների, դերասանական պահանջների, ինչպես նաև դստեր հետ հարաբերությունների մասին:  

««Քարե դարդ»-ից հետո բազմաթիվ առաջարկներ եմ ստացել և այնպես ստացվեց, որ ընտրելու հնարավորություն ունեի: Հիմա զբաղված եմ երկու նախագծում, որոնք շատ տարբեր են իրարից, և հեռուստադիտողն ինձ կտեսնի լրիվ այլ կերպարում, բայց դեռ փակագծերը չեմ կարող բացել: Այս ընթացքում եղել են առաջարկներ, որոնք մերժել եմ տարբեր պատճառներով․ դրանցից մեկն էլ հոնորարն էր: Իհարկե, ինքնանպատակ չէ մեծ գումար ստանալը, բնականաբար, պետք է հաշվի առնել, թե որքան է զբաղվածությունդ, իսկ մեր աշխատանքը բարդ է, որքան էլ կողքից շատերի համար հեշտ է թվում: Կարևոր է նաև, որ կատարված աշխատանքի համար համապատասխան վճարվես, չնայած հիմա հաճախ են ասում` բյուջեն քիչ է»,- անկեղծանում է դերասանուհին։

Չնայած խնդիրներին՝ եթե հավանում է նախագիծը և դերը` հաշվի առնելով, որ այն կարող է դերասանական աճ գրանցել, զիջումների գնում է. «Սերիալային գործունեության մեջ շատ տարբերվող դերեր չեն լինում, ինչքան էլ տարբեր թվան, հաճախ միանման են: Իհարկե, այս ամենի մեջ դերասանը պետք է կարողանա ճիշտ արդյունքի հասցնել իր ստանձնած կերպարը: Ես կուզեի հնարավորություն ունենալ խաղալու այնպիսի կերպար, որ կարողանայի իմ ամբողջ դերասանական հնարավորությունները ցույց տալ»:

Աննան անկեղծանում է, որ նախագծերից հրաժարվելու հիմնական պատճառներից մեկն էլ չարդարացված բաց և համբույրի տեսարաններն են: Վերջերս էլ հենց նույն պատճառով մերժել է ԱՄՆ մեկնելու և հեռուստանովելում նկարահանվելու առաջարկը. չէր ցանկանա՝ այդ տեսարանները տեսնեին հայրը, եղբայրը, դուստրը. «Չես կարող արհամարել բոլորին և, իհարկե, այն հասարակությանը, որտեղ ապրում ես: Հետո ես շատ վախենում եմ իմ տեսակից դուրս ինչ-որ բան անել և արդյունքում սխալ ընկալվել: Շատ եմ դողում իմ այն արժեքների վրա, որ տարիների ընթացքում կուտակել եմ և չէի ուզի հանկարծ կորցնել: Գուցե գեղարվեստական ֆիլմում համաձայնվեմ, եթե այդ ամենն էսթետիկ նկարահանվի և արդարացված լինի, այլ ոչ թե ինքնանպատակ: Համբույրի տեսարանում էլ չեմ խաղացել և չեմ կարծում, որ կխաղամ, քանի որ վստահ չեմ, որ կարող եմ դա օրգանական անել: Հուսամ` կկարողանամ դեռ շրջանցել այդ պահանջը»:

Բաց տեսարաններում նկարահանվող դերասանուհիներն այսօր առաջարկներ ավելի շատ են ստանում, բայց նրանցից շատերին դիտարկում են որպես բաց տեսարանում խաղացող դերասանուհի: Աննան էլ է դա փաստում. «Իմ ընկերուհի-կոլեգաներից ովքեր խաղացել են բաց տեսարաններում, հաջորդ առաջարկներն ավելի հաճախ են եղել: Ես չէի ցանկանա, որ ինձ դիտարկեին որպես այդպիսի դերասանուհի: Հիմա շատ տարբեր ֆիլմեր են նկարահանվում, մեկում չես նկարահանվի, կլինի մյուսը, բայց կարևոր է, որ ինքդ քեզ հետ ներդաշնակ լինես»:

Չնայած խիտ գրաֆիկին և զբաղվածությանը՝ Աննան հասցնում է ժամանակ տրամադրել ընտանիքին և դստերը. «Աղջիկս չի բողոքում, քանի որ երբ, օրինակ, առաջարկ եմ ստանում նախագծում նկարահանվելու, միշտ ասում եմ, որ երկուշաբթի և հինգշաբթի ինչ-որ ժամերի ես չեմ նկարահանվելու, քանի որ աշխատում եմ իմ աղջկա համար և չեմ կարող ամեն ինչից կտրվել, գնալ, աշխատել և չտեսնել, թե իմ աղջիկն ինչ հաջողությունների է հասել, ինչպես է մեծանում։ Բնականաբար, ես առաջնային տեղը տալիս եմ աղջկաս»:

Ծնողական ժողովների չի գնում, քանի որ մայրը նույն դպրոցում է աշխատում, որտեղ սովորում է դուստրը՝ Արփին. «Ժամանակին գնում էի, բայց անգամ եթե չեմ հասնցում գնալ, միևնույն է, խիղճս հանգիստ է: Դպրոցում մայրիկիս կոլեգաներն են, իսկ Արփիս էլ գերազանց է սովորում, և միշտ գովեստի խոսքեր եմ լսում նրա մասին: Իհարկե, հպարտանում եմ»:

Աննայի դստերը՝ Արփիին, հեռուստադիտողը վերջերս տեսավ «Նվագախմբի երեխաները» նախագծում։ Պարզվում է՝ սա նրա առաջին դերը չէր. «Արփին գեղարվեստական ֆիլմում էր նկարահանվել, ռեժիսորը Նյու Յորքից էր եկել։ Կարճամետրաժ ֆիլմ էր` Սիրիայից փախած հոր և դստեր մասին: Շատ բարդ նկարահանումներ էին, սարսափելի ցուրտ էր, աղջիկս էլ շատ բարակ զգեստով էր, և այնտեղ տեսարան կար, իրբ անձրև է գալիս և աղջկաս ջրում էին։ Սիրտս կանգնում էր, հատկապես երբ ասում էին ևս մի դուբլ: Բայց պետք է խոստովանեմ, որ այնպես չէ, որ դերասանությամբ ոգևորված է, փոխարենը նա պաշտում է պարը: Պարում է հիփ-հոփ և փոփինգ, պատկերացնում է իրեն պարի ոլորտում, չնայած թավջութակ էլ է լավ նվագում: Բնականաբար, որոշել ենք, որ պետք է Կոնսերվատորիայում սովորի, քանի որ սիրով է նվագում թավջութակ և եթե իրեն լավ դրսևորի, հետագայում գուցե կգնա Վիեննա, Գերմանիա՝ ուսումը շարունակելու: Հույս ունեմ, որ հետո մեծ բեմերում կնվագի»:

Վերջաբանի փոխարեն նշենք, որ շատ շուտով Աննային կտեսնեք այլ կարգավիճակում, որը գուցե շատերին կզարմացնի, դե, իսկ բացառիկ մանրամասները դերասանուհին վստահել է BlogNews.am-ին:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Рубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете