Դավիդ Սիլվան երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ
СпортԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան երկարաձգել է պայմանագրի ժամկետն ակումբի հետ:
Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Եթե նա մնա մանչեսթերյան ակումբում մինչև պայմանագրի ավարտն, ապա «քաղաքայինների» կազմում կանցկացնի 10 մրցաշրջան: Կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2010 թվականին:
Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2017/18 մրցաշրջանի ավարտը: