Խողովակների և կարի արտադրության ոլորտներում իրականացվելու են ավելի քան 20 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր
ЭкономикаՀայաստանում խողովակների արտադրության ոլորտում իրականացվում է շուրջ 10 մլրդ դրամի ներդրումային ծրագիր: Ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը «ՋիԱրՓի սիսթեմս» ՓԲԸ-ն տրամադրեց տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու թույլտվություն:
«Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործվելու է խողովակների արտադրության ոլորտում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 4,8 մլրդ դրամի ներդրում, նախատեսվում է ներդնել ևս 5,7 մլրդ դրամ։ Արդյունքում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 8,5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սաթենկար» ՍՊԸ-ն կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերության նպատակն է վերազինել արդեն իսկ գործող կարի արտադրությունը նոր սարքավորումներով՝ կատարելով ընդհանուր շուրջ 11,7 մլն դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 22 աշխատատեղ` 93 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: