Այսօր կորոշվի Ծաղկաձոր Օփեն-ի հաղթողը․ նախավերջին տուրի արդյունքները
Спорт«Ծաղկաձոր Օփեն»-ը մոտենում է ավարտին, գրում է «Chess.am»-ը:
Երեկ տեղի ունեցած 8-րդ տուրում 2 առաջատարն էլ ոչ ոքի են խաղացել Ռոբերտ Հովհաննիսյանի և Վլադիմիր Օնիշչուկի հետ։
Տիգրան Լ․ Պետրոսյանն առավելության է հասել Ռինատ Ջումաբաևի նկատմամբ։ Արդյունքում Վիտալի Բերնադսկին և Մարին Բոսիոչիչը 6․5 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսալը։
Նրանց կես միավորով է զիջում Տիգրան Պետրոսյանը։
7 մասնակից, այդ թվում նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանն ունեն 5․5-ական միավոր։
Այսօր կայանալիք վերջին տուրում Տիգրանը խաղալու է Արամ Հակոբյանի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Դավիթ Պառավյանի հետ։
«Ծաղկաձոր Օփեն»-ի մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։