Երեւան-Վորոնեժ-Երեւան չվերթը հետաձգվել է. պատճառը վատ եղանակն է
ОбществоՎորոնեժում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով «Արմենիա» ավիաընկերության RM 747/748 Երեւան-Վորոնեժ-Երեւան չվերթը հետաձգվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գեւորգ Խաչատրյանը:
«Լրացուցիչ տեղեկությունը կտրամադրվեն նորություն լինելուն պես:
Ավիաընկերությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը»,-նշել է նա: