Ստամբուլում կշարունակվեն Դինքի գործով դատական նիստերը
ОбществоՍտամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում դեկտեմբերի 4-5-ը և 7-8-ը կշարունակվեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի գործով դատավարությունները:
Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:
Առաջիկա նիստերի ընթացքում ցուցմունք են տալու Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին պաշտոնյաները:
Դինքի գործով քննվում են 83 կասկածյալ: