Ղազախ մարզիչ. Արաս Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը պետք չեն ղազախական ակումբերին
СпортՂազախստանի ֆուտբոլային մարզիչներից Սերգեյ Գորոխովադցկին մեկնաբանել է լուրերը, թե հունվարին Ղազախստան կտեղափոխվեն թուրքական «Բեշիկթաշի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ու ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Օզբիլիսի եւ Մովսիսյանի նման խաղացողներ կարող են օգտակար լինել միայն կարճաժամկետ խնդիրների լուծման համար, եթե նրանք պրոֆեսիոնալ մոտեցում ունենան իրենց գործին: Բայց եթե կառուցվում է ապագայի թիմ, ապա մեր ակումբներին այդպիսի խաղացողներ պետք չեն: Երիտասարդ ղազախ ֆուտբոլիստներն ունեն երկրի ազգային հավաքականում տեղի համար պայքարելու մոտիվացիա, իսկ նրանք որեւէ լուրջ մոտիվացիա չեն ունենա: Կարծում եմ՝ անհրաժեշտ է կազմը համալրել երկարաժամկետ նախագծերի եւ նպատակների համատեքստում»,- մարզիչի խոսքը մեջբերում է sports.kz-ն:
Հիշեցնենք, որ Օզբիլիսն ու Մովսիսյանն իրենց ակումբներում չեն ստանում բավարար խաղաժամանակ: Ավելի վաղ, ֆուտբոլային գործակալ Տիգրան Մկրտչյանը հայտարարել էր, որ Ղազախստանում հանդես գալը հայ ֆուտբոլիստների համար առաջնային չէ: