Ստամբուլի հայկական Դպրաց դաս երգչախումբը տոնում է իր 315-ամյակը
ОбществоՍտամբուլի հայաշատ Սամաթիա շրջանի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցուն կից հայկական Դպրաց դաս երգչախումբն այս տարի տոնում է իր հիմնադրման 315-րդ ամյակը:
Թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, անդրադառնալով դեռևս 1461 թվականին հիմնադրված ու մինչ օրս գործող երգչախմբի 315-ամյակին, հայտնել է, որ այդ առիթով Դպրաց դասի անդամները համերգներ կունենան Ստամբուլի հեղինակավոր համերգասրահներից Լեյլա Գենջերի անվան օպերայի և արվեստի կենտրոնում: Համերգային ծրագրեր են նախատեսվում դեկտեմբերի 3-ին և 9-ին:
Միևնույն ժամանակ իր 80-ամյակն է նշում Սամաթիայի հայկական վարժարանի՝ Սահակյան դպրոցին կից երիտասարդական երգչախումբը, որը որպես Դպրաց դասի երիտասարդական թեև՝ համատեղ կերպով կմասնակցի տոնական ծրագրին՝ հատուկ նվագախմբի ուղեկցությամբ:
Ի դեպ՝ Սահակյան երգչախմբի սան է նաև ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն, որի «Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը առաջինն հայալեզու տեսահոլովակն էր, որը ցուցադրվեց թուրքական պետական հեռուստատեսությամբ:
