Ոստիկանները ոչնչացրել են Քալիֆորնիայի հիվանդանոցի հրաձիգին
Международные новостиՔալիֆորնիա նահանգի ոստիկանությունը սպանել է այն հրաձիգին, որը կրակ էր բացել Բեյքերսֆիլդ քաղաքի հիվանդանոցում։ Այս միջադեպի մասին հայտնում է «Իզվեստիյան»՝ վկայակոչելով ոստիկանության մամուլի ծառայությունը։ Հրաձգությունը տեղի էր ունեցել «Հարթ» հիվանդանոցում։
«Կասկածյալին ոստիկանները սպանել են։ Հիվանդանոցը հիմա փակ է, ոստիկանները ստուգում են շենքը՝ հնարավոր սպառնալիք ներկայացնող առարկաներ հայտնաբերելու նպատակով»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Տեղում իրականացվում է հետաքննություն, կողմնակի անձանց արգելված է մտնել բուժհաստատության տարածք։ Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան։