Վթար Սարկավագի փողոցում
ОбществоԴեկտեմբերի 2-ին, ժամը 07:12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարկավագի 48 հասցեում՝ «Հայաստանում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի» շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառերին. անհրաժեշտ է օգնույթուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի 35 GA 527 (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան, դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին. տուժածներ չկան:
Փրկարարները հոսնաքազրկել են «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան եւ մոտեցրել ավտոքարշակին։