Երեւան- Մոսկվա ու հետադարձ չվերթներն ուշացումով են իրականացվում
ОбществоԵրեւան- Մոսկվա ու հակադարձ չվերթները իրականացվում են ուշացումով։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքի տեղեկություններով, դեկտեմբերի 2-ին, ժամը 10-ի դրությամբ ուշացումով են իրականացվելու դեպի Մոսկվա «Աէրոֆլոտ» ընկերության չվերթները, որոնք ծրագրված էին ժամը 8-ին ու 11։20-ին, նաեւ դեպի Մոսկվա «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության չվերթը, որը ժամը 15-ին է ծրագրված։ Համապատասխանաբար, ուշացումով են իրականացվում նաեւ «Աէրոֆլոտ» ընկերության երկու ու «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության մեկ չվերթը հակադարձ ուղղությամբ՝ Մոսկվայից Երեւան։
Չվերթների ուշացումները, ըստ երեւույթին, կապված են Մոսկվայում տեղացած առատ ձյան հետ։ Նախօրեին Մոսկվայում ուժեղ ձյան պատճառով հետաձգվել է ավելի քան 100 չվերթ։ Դեկտեմբերի 2-ի կեսգիշերին մոտ «Շերեմետեւո» օդանավակայանում հետաձգվել է 88 չվերթ, իսկ «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ 16 չվերթ, եւս 12-ը՝ «Վնուկովո» օդանավակայանում, փոխանցում է ՌԲԿ-ն։
Մինչդեռ Երեւան- Մոսկվա- Երեւան մյուս չվերթները իրականացվում են սովորական ռեժիմով։