Պոլ Պոգբան պատմել է, որ մանկության տարիներին երկրպագել է Արսենալին
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղից առաջ խոստովանել է, որ մանկության տարիներին երկրպագել է «զինագործներին»:
«Ֆրանսիայում «Արսենալը» բավականին ճանաչված էր. այնտեղ էին հանդես գալիս բազմաթիվ ֆրանսիացի ֆուտբոլիստներ: «Արսենալի», Թիերի Անրիի մեծ երկրպագու էի, հետևում էի նրանց:
Խելահեղ երկրպագու չէի, սակայն բազմաթիվ խաղեր էի դիտում: «Արսենալը» միշտ էլ հիանալի ակումբ է եղել»,- Պոգբայի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:
«Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: