Բարսելոնայի կիսապաշտպանը հունվարին չի հեռանա
СпортԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը մինչև մրցաշրջանի ավարտ չի հեռանա թիմից,- փոխանցում է «A Bola»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունվարին 24-ամյա պորտուգալացուն ցանկանում են փոխարինել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլով: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը կարող են գնել Լոնդոնի «Տոտենհեմը» կամ Թուրինի «Յուվենտուսը»:
Ընթացիկ մրցաշրջանում Գոմեշը դաշտ է դուրս եկել 11 անգամ, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: