Երեւանում 64-ամյա տղամարդը կրակել է էքսկավատորի ուղղությամբ
ОбществоԴեկտեմբերի 1-ին, ժամը 17.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող կիսակառույց շենքի մոտ շինարարական աշխատանքներ են կատարվում, եւ մի քաղաքացի կրակել է էքսկավատորի վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, 1953 թ. ծնված Ս. Մ.-ն շինարարական աշխատանքների հետեւանքով իր տունը վնասելու պատճառաբանությամբ որսորդական հրացանով տան պատուհանից կրակել է էքսկավատորի ուղղությամբ:
Նույն օրը Ս. Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին եւ ներկայացրել հրացանը:
Կատարվում է քննություն: