«Ուրարտու»-ն առանց դժվարությամբ հաղթեց «Արթիկ»-ին. Բասկետբոլի կանոնավոր առաջնություն
СпортԲասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության 5-րդ տուրի շրջանակներում Արթիկ քաղաքի համանուն թիմը հյուրընկալել էր «Ուրարտու»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին քառորդում «Ուրարտու»-ն բացարձակ առավելություն ուներ (4:23): Սակայն արթիկցիներին հաջողվեց կրճատել հաշվի հսկայական տարբերություն և մեծ ընդմիջման գնալ 26:37 հաշվով: Երրորդ քառորդում «Ուրարտու»-ն առավել լավ էր գործում և առաջ էր հաշվի մեջ` 44:53: Ի վերջո «Արթիկ»-ին չհաջողվեց հասնել մրցակցին և «Ուրարտու»-ն հաղթեց 62:88 հաշվով:
Դեկտեմբերի 3-ին «Արցախ»-ը Ստեփանակերտում կմրցի «Շիրակ»-ի հետ: