Եգիպտոսը ԱՄՆ-ին նախազգուշացրել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետեւանքների մասին
Международные новостиԵրուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կարող Է խիստ բացասական հետեւանքների հանգեցնել Մերձավոր Արեւելքում հաշտության գործընթացի վերսկսման Վաշինգտոնի ջանքերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ դեկտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցում հայտարարել Է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեխ Շուքրին:
Նրա պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը հայտնել Է, որ նախարարը զանգահարել Է ամերիկացի իր պաշտոնակցին, որպեսզի, մասնավորապես, քննարկի տարածաշրջանային խնդիրները ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների ֆոնին, թե Վաշինգտոնը կարող Է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք: «Շուքրին նախազգուշացրել Է նման որոշման հետ կապված հնարավոր բարդացումների եւ Մերձավոր Արեւելքում հաշտության գործընթացի վերսկսման ԱՄՆ-ի ջանքերի համար բացասական հետեւանքների մասին,-նշել Է եգրիպոսցի դիվանագետը:-Երուսաղեմի կարգավիճակը չափազանց զգայուն հարց Է, որին հարկավոր Է շատ զգույշ մոտենալ՝ հաշվի առնելով պաղեստինյան ժողովրդի ազգային ինքնությունը դարերի ընթացքում»:
Կահիրեում համոզված են, որ կարեւոր Է «խուսափել այնպիսի որոշումներ ընդունելուց, որոնք կբորբոքեն տարածաշրջանի լարվածությունը»: Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության հանգուցային հարցերից մեկն Է: Իսրայելը Երուսաղեմը համարում Է երկրի «միասնական ու անբաժանելի» մայրաքաղաքը, մինչդեռ պաղեստինցիները ձգտում են քաղաքի արեւելյան մասը հայտարարել իրենց պետության մայրաքաղաքը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: