Հայաստանի թիմի ըմբիշները բրոնզե մեդալի ճանապարհին հաղթել են նաեւ Ադրբեջանին
СпортԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն Իրանում մասնակցել է միջազգային մրցաշարի, որն անցկացվել է թիմային եւ անհատական հաշվարկով: 13 թիմերի պայքարում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հայկական թիմը խմբային փուլում հաղթել է Ադրբեջանին (6:4) եւ Բելառուսին (7:1), իսկ կիսաեզրափակիչում պարտվել է Իրանի առաջին թիմին (2:8): Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը հաղթել է Մոնղոլիային (8:2) եւ նվաճել բրոնզե մեդալ:
Անհատական հաշվարկով 65 կգ քաշային կարգում Գեղամ Գալստյանը դարձել է չեմպիոն, 57 կգ Ռազմիկ Պապիկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 86 կգ Մհեր Մարկոսյանը գրավել է երրորդ տեղը:
Հայաստանի երիտասարդական հավաքականն Իրանի մրցաշարում հանդես է եկել 12 ըմբիշով եւ եզրափակել մրցաշրջան 2018-ը: