Ազատ ոճայինների երիտասարդական թիմը մեդալներ է նվաճել միջազգային մրցաշարում
СпортՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն Իրանում մասնակցել է միջազգային մրցաշարի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Այն անցկացվել է թիմային և անհատական հաշվարկով: 13 թիմերի մեջ Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը:
Հայաստանի հավաքականը խմբային փուլում հաղթել է Ադրբեջանին (6:4) եւ Բելառուսին (7:1), կիսաեզրափակիչում զիջել է Իրանի առաջին թիմին (2:8): Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը հաղթել է Մոնղոլիային (8:2):
Անհատական հաշվարկով 65 կգ քաշային կարգում Գեղամ Գալստյանը դարձել է չեմպիոն, 57 կգ Ռազմիկ Պապիկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 86 կգ Մհեր Մարկոսյանը՝ երրորդ: