Դատախազը պահանջել է նախկին նախարար Ուլյուկաեւին 10 տարվա խիստ ռեժիմի դատապարտել
Международные новостиՊետական մեղադրողը պահանջել է տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին դատապարտել 10 տարվա խիստ ռեժիմի եւ 500 մլն ռուբլի տուգանքի, հայտնում է Gazeta-ն:
Ուլյուկաեւին մեղադրում են «կաշառք վերցնելու» մեջ, որով առավելագույն պատժաչափը 15 տարի ժամկետով ազատազրկումն է: Դատախազի ճառից հետո ելույթ կունենան պաշտպանները, այնուհետեւ Ուլյուկաեւը հանդես կգա վերջին խոսքով, որից հետո դատարանը խորհրդակցական սենյակ կհեռանա դատավճիռը կայացնելու: Դատախազը միջնորդել է Ուլյուկաեւի մեղադրանքից բացառել շորթման մեղադրանքը՝ համարելով, որ նա մեղավոր է միայն 2 մլն դոլարի կաշառք վերցնելու մեջ: Դրանից բացի, մեղադրողը կարծում է, որ Ուլյուկաեւի խնամքին անչափահաս երեխաներ ունենալը նրա մեղքը մեղմացնում է:
Մեղադրանքի կողմը խնդրում է նաեւ հաշվի առնել նախկին նախարարի տնային կալանքի մեջ անցկացրած ժամկետը, սակայն նրան զրկել պետական պարգեւներից եւ պետական խորհրդականի աստիճանից: Դատախազը նաեւ պահանջում է Ուլյուկաեւին արգելել պատիժը կրելուց հետո 10 տարի պետական պաշտոններ զբաղեցնել: