ԱՄՆ ներկայությունը Սիրիայում դժվարացնում է կարգավորումը․ Իրան
Международные новостиԱՄՆ ներկայությունը Սիրիայում դժվարություններ է ստեղծում այս երկրում հակամարտության կարգավորման համար։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։
Նա նշել է, որ Մոսկվայի եւ Թեհրանի համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում «առաջ է շարժվում, եւ մենք շատ կարեւոր առաջընթաց ենք տեսնում այդ գործում»։
Միաժամանակ նա հայտարարել է, որ Իրանում «կասկածով են վերաբերվում այս երկրում ԱՄՆ ունեցած դերին․ նրանք այնտեղ ստեղծում են ռազմաբազաներ եւ արկածներով են զբաղվում»։
Պատգամավորը ընդգծել է, որ «ամերիկացիների ներկայությունը Սիրիայում բացարձակապես անօրինական է, եւ նրանք իրենց ներկայությամբ այնտեղ խնդիրներ է առաջացնում»։