Գավառում 34-ամյա տղամարդը հրազենային վնասվածք է ստացել
ОбществоԳեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում դեկտեմբերի 3-ի գիշերը մի քաղաքացի է հրազենային վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դեկտեմբերի 3-ին ժամը 04,20-ի սահմաններում Գավառի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրեց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 34-ամյա տղամարդը վնասվածքը ստացել է հրազենի գործադրման հետեւանքով:
Կատարվում է քննություն: