Դորտմունդի «Բորուսիա»-ն հետևում է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին
СпортԴորտմունդի «Բորուսիա»-ն հետևում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Այս մասին հայտնում է բրիտանական Mirror պարբերականը:
Նշվում է, որ գերմանական ակումբը դեմ չի լինի վերադարձնել Մխիթարյանին, որի գործերն անգլիական ակումբում այնքան էլ հաջող չեն ընթանում:
Հենրիխ Մխիթարյանը վերջին շրջանում կորցրել է տեղ թիմի մեկնարկային կազմում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 5 խաղերից 4-ում ֆուտբոլիստը նույնիսկ թիմի հայտացուցակում չի ընդգրկվել:
Ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն էլ դժգոհել էր Մխիթարյանի խաղից:
«Ինձ դուր չի գալիս Մխիթարյանի խաղը վերջին հանդիպումներում: Նա լավ սկսեց խաղաշրջանը, իսկ հետո քայլ առ քայլ սկսեց նահանջել»,- ասել է պորտուգալացի մարզիչը: