Սիրիայի գրեթե ամբողջ տարածքն ազատագրված է ահաբեկիչներից. Պուտին
Международные новостиՍիրիայի ամբողջ տարածքը, ներառյալ քրիստոնյաների բնակության վայրերը, ազատագրված են ահաբեկիչներից: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Պուտինը մասնակցում է տեղական ուղղափառ եկեղեցիների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
«Շատ քրիստոնեական եկեղեցիներ ու վանքեր թալանված և ավերված են: Այսօր իրավիճակն այս երկրում աստիճանաբար փոխվում է: Սիրիայի զինված ուժերը ռուս զինվորականների աջակցությամբ ազատագրել են ահաբեկիչներից երկրի գրեթե ամբողջ տարածքը՝ ներառյալ քրիստոնյաների պատմական բնակության վայրերը», - ասել է Պուտինը: