Իսրայելը հայտնել է Սինայի թերակղզու տարածքից հրթիռային հարվածի մասին
Международные новостиԵգիպտոսի սահմանամերձ շրջաններից Իսրայելի հարավի վրա 2 հրթիռ է արձակվել, հայտնել է Իսրայելի բանակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեռեւս տեղեկություններ չկան ամայի վայրի հրթիռակոծության հետեւանքով տուժողների եւ նյութական վնասի մասին:
«Որոշ ժամանակ առաջ Սնայի թերակղզու շրջանից հրթիռ է արձակվել Էշկոլի վրա»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ: Կարճ ժամանակ անց զինվորականները հայտնել են երկրորդ հրթիռն արձակելու մասին:
Իսրայելի հետ սահմանամերձ Եգիպտոսի տարածքներում գործում է «Վիլայաթ Սինայ» խմբավորումը, որը համարվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղը:
Սա տարեսկզբից Եգիպտոսի տարածքից Իսրայելի երրորդ հրթիռակոծությունն է: Նախորդը տեղի էր ունեցել հոկտեմբերի սկզբին: