San Juan սուզանավի անհետացման գոտում պայթյունն 100 կգ տրոտիլից ավելի հզոր Է եղել
Международные новостиԱրգենտինական San Juan սուզանավի անհետացման գոտում գրանցված պայթյունն ավելի հզոր Է եղել 100 կիլոգրամ տրոտիլային համարժեքից: Դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել Է Todo noticias հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Արգենտինայի պաշտպանության նախարարության մասնագետները սուզանավի որոնման գոտում 40 մետր խորության վրա իրականացրել են 100 կիլոգրամ տրոտիլի փորձնական պայթյուն: Հանրապետության պաշտպանության նախարարությունը կատարել Է փորձ, որպեսզի 100 կիլոգրամ տորտիլի պայթյունի ձայնը համեմատի նոյեմբերի 15-ին գրանցված ձայնի հետ: Վերլուծությունը հաստատել Է, որ որոնումը կատարվում Է այն գոտում, որտեղ գրանցվել Է «ոչ միջուկային երեւույթը»:
San Juan դիզել-Էլեկտրական սուզանավը, որում Ուշուայա քաղաքից դուրս գալու պահին եղել Է անձնակազմի 44 անդամ, դադարել Է կապի մեջ մտնել նոյեմբերի 15-ին: Սուզանավի որոնումն սկսվել Է նոյեմբերի 16-ի երեկոյան: Նոյեմբերի 30-ին Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնել են անձնակազմին փրկելու գործողությունը դադարեցնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: