Հրանտ Մելքումյանը Լոնդոնի մրցաշարի առաջատարներից է
СпортՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը շարունակում են հաջող ելույթները Լոնդոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող London Chess Classic FIDE OPEN մրցաշարում կայացան 4-րդ տուրի պարտիաները: Հրանտ Մելքումյանը հաղթանակ տարավ, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց:
Հրանտ Մելքումյանն ունի 4 միավոր և կիսում է 1-3-րդ տեղերը: Գաբրիել Սարգսյանն ունի 3 միավոր:
Մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 2-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին: