Քսենիա Սոբչակը հայտնել է կուսակցություն ստեղծելու ծրագրերի մասին
Международные новостиՌԴ հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որը հայտարարել է Ռուսաստանի նախագահի պաշտոնին առաջադրվելու մտադրության մասին, «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստվում է ընտրություններից հետո քաղաքական կուսակցություն հիմնել:
«Իմ դերն է, «բոլորին դեմ» տողով որոշակի արդյունք ցույց տալով, այնուհետ ձևավորել մեծ շարժում, կուսակցություն, որն արդեն հետո կկարողանա մասնակցել Պետդումայի ընտրություններին: Շարժում, որ այդքան վաղուց չի եղել Ռուսաստանում»,- ասել է Սոբչակը:
Նա նշել է, որ հույս ունի, որ աջակցությունը, որը նա կստանա ընտրությունների ժամանակ, մեծ շարժման մեկնակետը կդառնա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին էին հայտարարել հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, լրագրող ու իրավապաշտպան Եկատերինա Գորդոնը, բլոգեր Սամսոն Շոլադեմին, ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, այլք։ Ռուս քաղաքագետները նշել են, որ եթե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի մասնակցել 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, ապա նա իր մտադրության մասին կհայտարարի ոչ սովորական ձևով, այլ, օրինակ, հանրային գործիչների կամ պարզապես սովորական քաղաքացիների հետ հանդիպմանը: