Հնդկաստանում մոլեգնող «Օկհի» արևադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 39-ի
Международные новостиՀնդկաստանի առափնյա շրջաններում մոլեգնող «Օկհի» արևադարձային ցիկլոնի զոհ է դարձել առնվազն 39 մարդ, և ավելի քան 120 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աղետի հարվածի տակ են հայտնվել hիմնականում Կերալա և Տամիլանդ նահանգները, որտեղ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները շարունակում են որոնել անհայտ կորածներին:
Նշվում է, որ Տամիլանդում ցիկլոնի հետևանքով ավերվել է ավելի քան 70 բնակելի տուն: Դրանից բացի, մոտ 1.100 տուն վնասվել է:
Հնդկաստանի ՆԳ նախարարության տվյալների համաձայն՝ վերջին օրերին այս նահանգներում մոլեգնող ցիկլոնի հետևանքով տուժել է ավելի քան 36 հազար մարդ:
Վերջին օդերևութաբանական տվյալների համաձայն՝ Հնդկաստանի հարավային և հարավ-արևմտյան նահանգներում իրավիճակը կարգավորվում է: Առանձին շրջաններում կարճատև անձրևներ են տեղում, և մասնագետները համոզված են, որ ցիկլոնի ամենաավերիչ հարվածն արդեն հետևում է: