Մխիթարյան. Ռոստովի հետ խաղից հետո Իբրահիմովիչը հասկացավ, որ կա ևս մեկ Աստված. ես
СпортՌուսական «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է վավերագրական ֆիլմ, որը նվիրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Ֆիլմում Մխիթարյանը պատմել է իր կարիերայի, ընտանիքի և Զլատան Իբրահիմովիչի հետ ընկերության մասին.
«Զլատանը ծանր բնավորություն ունի: նա շատերի հետ չի համակերպվում: Մարդիկ չեն հասկանում նրա կատակները և խոսքերը: Գուցե, պարզապես չեն ցանկանում հասկանալ:
Ես և նա հենց առաջին օրվանից լավ հարաբերությունների մեջ ենք եղել: Այն ժամանակ, երբ նա վերականգնվում էր վնասվածքից Մանչեսթերից դուրս, մենք պահում էինք կապը և խոսում միմյանց հետ:
Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչը իրեն համարում է Աստված: Երբ մենք ժամանեցինք Ռոստով, ես նրան ասացի. «Տեսնում ես, թե ով է այստեղ Աստված»: Կատակում եմ: Ուղղակի այնտեղ կային շատ հայեր և բոլորն իմ աննուն էին վանկարկում: Այդ դեպքից հետո նա հասկացավ, որ այնտեղ կա ևս մեկ Աստված, որը ես եմ (ծիծաղում է - խմբ.)»,- հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Matchtv.ru»-ն: