Բելգիայում 4-օրյա աշխատանքային շաբաթ է սահմանվում
Международные новостиԲելգիայի սոցիալիստական կուսակցությունը՝ Էլիո դի Ռուպոյի գլխավորությամբ, մտադիր է կրճատել աշխատանքային շաբաթը երկրում՝ հասցնելով այն 4-օրյա գրաֆիկի:
Ինչպես հայտնում է Euromag-ը, քառօրյա աշխատանքային շաբաթը սոցիալիստների 170 կետից բաղկացած ծրագրի մի մասն է կազմում, որը հաստատվել է կուսակցության համաժողովի ժամանակ: Կուսակցության նախագահի խոսքով՝ նմանօրինակ կրճատումը հնարավոր է դարձել թվային տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք զգալիորեն նվազեցնում են աշխատանքի ծավալը:
«Գործազրկության ցուցանիշները դեռևս բարձր են: Երկրում 490 000 գործազուրկ է գրանցված: Եթե մենք կրճատենք աշխատանքային ժամաքանակը, կհաջողվի կրճատել նաև գործազրկության ծավալները», - ասել է դի Ռուպոն:
Նա հավելել է, որ աշխատանքային շաբաթվա կրճատումը կիրականացվի կամավորության հիմքով և աստիճանաբար՝ հատվածից հատված, ձեռնարկությունից ձեռնարկություն անցնելով, քանի որ իրավիճակն ամեն տեղ տարբեր է: