Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է
ОбществоՎրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: \
Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: