18-ամյա աղջիկը Ամերիկյան համալսարանի լսարաններից դրամապանակներ է գողացել
ОбществоՀայաստանի ամերիկյան համալսարանում դեկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. համալսարանի աշխատակիցները ժամը 12.-ի սահմաններում ներսում բռնել են մի քաղաքացու, ով ներկայացել է իբրեւ ուսանող եւ նա կասկածվում է համալսարանի ներսում գողություններ կատարելու մեջ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ այդ անձը Երեւան բնակչուհի, 18-ամյա Գայանե Ն.-ն է, ով ոստիկանների բացատրական շախատանքների շնորհիվ հայտնել է, որ նոյեմբերի 3-ին նշված համալսարանի լսարաններում գողացել է Արաքյսա Մ.-ի, Արմինե Մ.-ի, իսկ մեկ օր առաջ էլ՝ Օվսաննա Թ.-ի Վարսիկ Պ.-ի, Լիանա Մ.-ի դրամապանակները, որոնց մեջ եղել են տարբեր չափի գումարներ:
Գայանե Ն.-ն ոստիկանններին է ներկայացրել նաեւ գողացված դրամապանակները: