Կատալոնիայի նախկին առաջնորդը չի պատրաստվում լքել Բելգիան
СпортԿատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ ինքն ու կառավարության եւս 4 նախկին անդամ պլանավորում են որոշ ժամանակ մնալ Բելգիայում, հայտնում է Reuters–ը։
«Որոշ ժամանակ մենք կմնանք այստեղ… Երբ մենք ժամանեցինք այստեղ, մենք ուզում էինք հնարավորինս արագ տուն վերադառնալ… դա հնարավոր կլինի՞… Մենք պետք է պատասխանն իմանանք նախքան վերադառնալը»,– ասել է Պուչդեմոնը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ նախօրեին Իսպանիան չեղարկել էր Կատալոնիայի նախկին ղեկավարի միջազգային կալանքի օրդերըհ։ Պուչդեմոնի եւ կառավարության 4 անդամների ներքին կալանքի օրդերը մինչեւ հիմա ուժի մեջ է։
Նշենք, որ Պուչդեմոնն ու կառավարության անդամները Բելգիա էին մեկնել այն բանից հետո, երբ ժեներալիտետի կառավարությունը պաշտոնանկ էր արվել։