Թիլերսոն. ԱՄՆ–ն ուզում է Ասադին տեսնել միջսիրիական բանակցություններում
Международные новостиՎաշինգթոնը կցանկանար, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մասնակցի Ժնեւում միջսիրիական բանակցություններին։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հայտնում է «Ինտերֆաքս»–ը։
«Մենք կարծում ենք՝ կարեւոր է, որ Բաշար Ասադը քանի դեռ ռեժիմի առաջնորդն է, անմիջականորեն ներգրավված է այս բանակցություններում»,– ասել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում ասուլիսի ժամանակ։
Թիլերսոնի խոսքով՝ ԱՄՆ–ն Ռուսաստանին հայտնել է այդ բանակցություններում եւ քննարկումներում սիրիական ռեժիմի մասնակցությունը։
«Եվ նրանց առաջ խնդիր ենք դրել ներգրավել բանակցություններին»,– ասել է պետքարտուղարը։