էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման 50 և Երվանդ Երզնկյանի 70-ամյակի առթիվ տեղի կունենա հոբելյանական համերգ
КультураՀայաստանի ազգային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման 50-ամյակին և նվագախմբի դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգի կազմակերպման նպատակով կառավարությունը կհատկացնի 15 մլն դրամ: 4
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում:
Միջոցները կտրամադրվեն «Հայկական վեկտոր» մշակութային հիմնադրամին:
Հիմնավորման համաձայն, հոբելյանական համերգի կազմակերպումը կնպաստի հայկական մշակույթի հանրահռչակմանը, ունկնդրին բարձրաճաշակ ջազային, հայկական էստրադայի հին ու նոր գործերի, ինչպես նաև համաշխարհային հիթերի կատարյալ երաժշտական մշակումների ներկայացմանը: