Գերմանիայում թույլատրել են «Մերկելի կախաղանի» վաճառքը
Международные новостиԳերմանիայի Սաքսոնիաի դաշնային հողերի դատարանը թույլատրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի անուններով մինիկախաղանի վաճառքը, հայտնում է Zeit Online-ը:
Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ այս արտադրանքը «քրեական հանցագործություն կատարելու հրապարակային կոչ» չի համարվում՝ հստակեցնելով, որ օբյեկտիվորեն նման իրերի արտադրանքն ու վաճառքը կարելի է նաեւ ընկալել որպես «քաղաքական մահվան խորհրդանշական ցանկություն»:
Դատավճռում շեշտվել է, որ այս գործը չպետք է նախադեպային համարվի, եւ համանման յուրաքանչյուր գործ պետք է առանձին քննվի, քանի որ կարող է քրեական հանցակազմ պարունակել:
Այսպիսի առաջին իրերն առաջին անգամ հայտնվել են 2015 թվականին Դրեզդենում Pegida շարժման հակաիսլամական ցույցերի ժամանակ: Ներկայումս դրանք վաճառվում են որպես հուշանվեր՝ յուրաքանչյուրը 15 եվրո արժեքով: