Ֆիլադելֆիայում մարդը սպանել է 20 ամսական երեխային՝ լաց լինելու պատճառով,- գրում է Orer.am կայքը: Դեպքից հետո ոստիկանությունը անմիջապես ձերբակալել է նրան և դատապարտել 17.5-35 տարի ազատազրկման: 36 տարեկան Արոն Փեյսը երրորդ աստիճանի սպանություն է գործել: Երեխան ստացել է ծանր վնասվածքներ, իսկ 5 օր հետո մահացել հիվանդանոցում: Փեյսի ընտանիքի անդամներին դուրս են հրավիրել դատարանի դահլիճից` տուժածի ընտանիքին վիրավորելու և սպառնալու համար :